Հարավաֆրիկյան հանրապետությունում շարունակվում է Օսկար Պիստորիուսի դատը, որին մեղադրում են իր ընկերուհու սպանության մեջ: Ոստիկաններից  մեկը, որն առաջին  էր եկել դեպքի վայր, հերքել է այն վարկածը, որ Պիստորիուսը կրակել է լոգասենյակի դռնից՝ կարծելով, որ կրակում է գողի վրա: Գրում է BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:

Րիվա Ստենկամպի սպանությունից որոշ ժամանակ առաջ Պիստորիուսի տնից լսվում էին «անվերջանալի աղաղակներ, գոռոցներ, կարծես վեճ լիներ»,- ասել է վկան:

Ականատեսները նշում են, որ կրակոց են լսել, հետո գոռոցներ և կրկին կրակոց:  Գրում է Reuters-ը:

Պիստորիուսի վարկածին հակասում է նաև այն, որ կրակոցի պահին ատլետը «հագնված» է եղել, նա կանգնած է եղել պրոթեզների վրա, այսինքն հասցրել է ամրացնել դրանք, մինչև լոգասենյակ գնալը: Սակայն Պիստորիուսը պնդում է, որ լոգասենյակ է հասել առանց պրոթեզների օգնության, այդ իսկ պատճառով կրակել է լոգարանի դռնից:

Օսկար Պիստորիուսի իրավաբանը նշում է, որ վկան, որը ձայներ է լսել, այդ պահին իր տանն էր, որը գտնվում է ատլետի տնից 600 մետր հեռավորությնա վրա:

Դատավարության ժամանակ հայտնեցին Պիստորիուսի տանը հայտնաբերել են սրսկիչներ և տեստոստերոն: Պաշտպանները բացատրել են, որ տեստոստերոնը օրինակ դեղ է: իսկ ավելի վաղ հայտնել էին, որ մարզիկի տանը գտել են նաև ստերոիդներ, որոնց մեծ քանակով օգտագործումը կարող է հանգեցնել ագրեցիայի և զայրույթի նոպաների:

Նշենք, որ Պիստորիուսը դատի ժամանակ կրկին լացել է: