Հայաստանում տեղի ունեցողը նախագահական աթոռի համար պայքար է, РИА Новости-ին հայտարարել է Պետդումայի վերահսկողության կոմիտեի առաջին փոխնախագահ Դմիտրի Գուսևը («Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության»)՝ մեկնաբանելով ռուսաստանցի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առնչվող իրավիճակը։
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իհարկե, պայքար է նախագահական աթոռի համար», -ընդգծել է Գուսևը։
Նա նշել է, որ Հայաստանում ընտրությունները տեղի կունենան մեկ տարի անց, և դա տարբեր իրադարձությունների միայն սկիզբն է, որոնք, քաղաքական գործչի կարծիքով, ոչ միայն կառնչվեն եկեղեցուն, հայ գործարարներին, այլև տեղի կունենան «այլև այլ երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջամտությամբ»։