Այս հեռուստամոլագարը կարծում է, թե իրավունք ունի երկրի ղեկավարին անպարկեշտ բառեր ասելու, Հայաստանի ժողովրդին քաղաքական գործողությունների դիմելու կոչ անել՝ օրինական ընտրված կառավարության դեմ, խաղալ զգացմունքների հետ, այս ամբողջ էժանագին անհեթեթությունը տարածել՝ փաթաթելով այն անմիտ խաղով, և միևնույն ժամանակ հուսալ, որ բավական է պարզապես ասել. «Սա ներքին գործերին միջամտություն չէ», և այդքա՞նը»։ Դրա մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, նրա ղեկավարության և ժողովրդի նկատմամբ ատելության և վիրավորանքների միտումնավոր տարածում։

Պետական ​​հեռուստաալիքով նման արարմունքները լուրջ վնաս են հասցնում մեր երկրների միջև հարաբերություններին և միայն խոր զզվանք են առաջացնում Հայաստանի բնակչության շրջանում։


Հուսով եմ՝ իմ ռուս գործընկերները, որոնց հետ բազմիս քննարկել ենք նմանատիպ միջադեպեր, կարձագանքեն, և հայ հասարակությունը նույն ալիքով, նույն շքեղ, «արտիստական» ոճևով հստակ ներողություն կլսի», -գրել է Սիմոնյանը։

Նշենք, որ ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովը աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին, որն, ըստ նրա, ենթարկվում է աննախադեպ ճնշման «ծախու, նողկալի, իրենից ոչնչությւոն ներկայացնող կառավարության կողմից, որը դավաճանել է Հայաստանի պատմությանը, որը հանձնել է Արցախը, որը դավաճանել է հայ ժողովրդի պատմության մեջ ամեն սրբազան բան»։

Սոլովյովը Հայաստանի իշխանություններին մեղադրել է եկեղեցու վրա հարձակվելու, հայկական զինանշանը ոչնչացնելու, «հայ ժողովրդի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգության հիշատակը դավաճանելու, Արցախը հանձնելու մեջ, որտեղ հայերն ապրել են մինչև Երևանում հայտնվելը»։

«Արդյո՞ք Հայաստանի ժողովուրդը դեռևս որևէ մասնակցություն ունի Հայաստանի ճակատագրին։ Թե՞շուտով կարժանանա նույն ճակատագրին, ինչ արժանացավ Արցախը»։ նշել էր Սոլովյովը: