ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի խոսնակ Թրիշա Մաքլաֆլինին:
Նրա խոսքով՝ հունիսի 17-ին, երեքշաբթի օրը, շտապօգնության մեքենան Նոեմին տեղափոխել է Վաշինգտոնի հիվանդանոց: Հոսպիտալացման պատճառը ալերգիկ ռեակցիան է եղել: Նախարարը հիվանդանոց է ընդունվել «զգուշության նկատառումներից ելնելով»: Մաքլաֆլինը նշել է, որ նա գիտակցության մեջ է և ապաքինվում է:
Անցյալ շաբաթ Կալիֆոռնիայի դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլային զսպել և դուրս են հանել այն սենյակից, որտեղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը մամուլի ասուլիս էր անցկացնում: Միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:
NBC-ի տվյալներով՝ սենատորին դուրս են հրել այն սենյակից, որտեղ տեղի էր ունենում Նոեմի հետ հանդիպումը, այն բանից հետո, երբ Պադիլյան ասել է, որ ինքը «հարցեր ունի նախարարին»: Քաղաքական գործչին շենքից դուրս բերելուց հետո դեմքով գետնին են գցել: Պադիլյային նաև ձերբակալել են ՀԴԲ-ի լոգոտիպով բաճկոններ հագած ոստիկանները: