Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) խոցել են իսրայելական ռազմական ինքնաթիռ Վարամին քաղաքում, որը գտնվում է Թեհրանից հարավ-արեւելք։ Այս մասին գրել է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով քաղաքի իշխանությունների ներկայացուցիչ Հոսեյն Աբասիին։
«Անվտանգության ծառայությունը եւ զինվորականներն ուսումնասիրում են [կատարվածի] հանգամանքները, շուտով լրացուցիչ տեղեկություն կհայտարարվի»,- նշել է Աբասին։
Ավելի ուշ նա նշել է, որ քաղաքի վրա խփվել է Իսրայելի ՌՕՈւ F-35 ինքնաթիռ։