26-ամյա երիտասարդը իրեն վիրավորելու համար ծեծի է ենթարկել «Աչաջուր» ռեստորանի մատուցողուհուն: YerevanNews.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի նյութերի համաձայն, 26-ամյա Գառնիկ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւան քաղաքի Արին Բերդի 13 հասցեում գործող «Աչաջուր» ռեստորանային համալիրի խոհանոցի բակում, իր հասցեին վիրավորական հայտարարություններ անելու կապակցությամբ ծեծի է ենթարկել նույն ռեստորանի մատուցողուհի Աստղիկ Ս.-ին: 

Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: