Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկը միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում անակնկալ էր Պարսից ծոցի արաբական երկրների համար, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ արաբական երկրները տեղյակ էին Իսրայելի մտադրությունների մասին, բայց ցնցվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանին հարվածելու որոշումից այն բանից հետո, երբ բանակցումթյուններ էին ընթանում ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Պարսից ծոցի երկրները զգացել են, որ գերագնահատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նեթանյահուին զսպելու կարողությունը, նշել են աղբյուրները:
Bloomberg-ի զրուցակիցները նշել են, որ արաբական երկրները տարիներ շարունակ աշխատել են Իրանի հետ լարվածությունը մեղմելու ուղղությամբ, այդ թվում՝ միլիարդավոր դոլարներ են ներդնում իսլամական հանրապետության տնտեսությունում՝ նրան համոզելու ստորագրել միջուկային համաձայնագրի որեւէ ձեւ։
Արաբական երկրները վախենում են, որ Թեհրանը կարող է հարվածել իրենց նավթային ենթակառուցվածքներին եւ խափանել տարածաշրջանում տնտեսական զարգացման ծրագրերը: Բացի այդ, Պարսից ծոցի երկրները «լուրջորեն քննարկում են» Իրանում իշխանափոխության եւ քաոսի հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը որոշի հարվածել երկրին: