Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ տեղեկություններ ունի Իրանի Հոնդաբի ծանր ջրային ռեակտորի վրա հարձակման մասին: Ռադիոակտիվ հետեւանքներ, ըստ նրա տվյալների, չեն եղել:

«ԱԷՄԳ-ն տեղեկություններ ունի, որ Հոնդաբի ծանր ջրի ռեակտորը, որը ներկայում կառուցման փուլում է, հարված է ստացել։ Այն չի գործել եւ չի պարունակում միջուկային նյութ, եւ հարձակումից որեւէ ճառագայթային հետեւանքներ չկան։ ԱԷՄԳ-ն այս պահին տեղեկություններ չունի Հոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանի վրա հարձակման մասին»,- նշվել է X-ի հաղորդագրությունում։


Ավելի վաղ ISNA գործակալությունը տեղեկացրել էր, որ Հոնդաբի ծանր ջրի ռեակտորի մոտ գտնվող շրջանը ենթարկվել էր իսրայելական հարվածի։