ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված էհրատապ հարցերի լուծման համար երկշաբաթյա ժամկետներ սահմանել, բայց միշտ չէ, որ պահպանում է դրանք։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ մեկնաբանելով Սպիտակ տան այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ն երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ հարվածել Իրանին, թե ոչ։
Ինչպես նշում է գործակալությունը, Թրամփը տարիներ շարունակ օգտագործել է «մի քանի շաբաթ» արտահայտությունը՝ նշելու այն ժամանակահատվածը, երբ անհրաժեշտ է ակնկալել, որ ԱՄՆ-ն որոշում կկայացնի որոշակի հարցի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը միշտ չէ, որ պահպանում է այդ ժամկետները և երբեմն լիովին մոռանում է իր խոստումների մասին։
Ավելի վաղ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Թրամփի կարծիքով, Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական փոխազդեցության հնարավորություն կա։ Ինչպես նշել է Լևիթը, Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։
Մայիսի վերջին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է մոտ երկու շաբաթվա ընթացքում որոշել, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի խաղաղ կարգավորման բանակցությունները։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «մի փոքր այլ կերպ կարձագանքի», եթե կարծի, որ Ռուսաստանը, իբր, «խաբում է» ԱՄՆ-ին։