Ոչինչ չի արդարացնում Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ոչինչ չի արդարացնում Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները։ Սա առաջին բանն է։ Եվ երկրորդ՝ անհրաժեշտ է ընտրել բանակցությունների այնպիսի ուղի, որը կներառի միջուկային զենքի, Իրանի պաշարները կրճատելու, բալիստիկ հնարավորությունների և տարածաշրջանն անկայունացնող խմբավորումների ֆինանսավորման դադարեցման հարցերը», - ասել է նա լրագրողներին՝ Լե Բուրժեի ավիաշոուի շրջանակներում։ Հեռարձակումը կատարվել է X-ում Ելիսեյան պալատի պաշտոնական էջում։

Միևնույն ժամանակ, նա կրկնել է, որ, իր կարծիքով, Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է։