ԱՄՆ ռազմաօդային ուժերը օգտագործել են բունկերային ռումբեր և «Տոմահավկ» թևավոր հրթիռներ՝ Իրանի միջուկային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներին հարվածելու համար: Այս մասին հաղորդել է Fox News-ը:
Ըստ լրագրողների՝ Ֆորդոյի գերգաղտնի ստորգետնյա համալիրի վրա հինգից վեց հզոր ռումբեր են նետվել B-2 գաղտագողի ռմբակոծիչներից:
Ֆորդոյից բացի, հարձակման են ենթարկվել ևս երկու միջուկային օբյեկտ՝ Սպահանում և Նաթանզում: Fox News-ի տվյալներով՝ մոտ 30 «Տոմահավկ» հրթիռներ են արձակվել թիրախներից մոտավորապես 640 կմ հեռավորության վրա գտնվող սուզանավերից: