ՆԱՍԱ-ի հսկողության համակարգը հզոր ջերմային արտանետում է հայտնաբերել Ֆորդոյի մոտ գտնվող Իրանի միջուկային օբյեկտի շրջակայքում՝ ԱՄՆ-ի կողմից ավիահարվածի մասին հայտարարելուց կարճ ժամանակ առաջ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Ըստ գործակալության՝ ջերմային ազդանշաններից մեկը հայտնաբերվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի վրա հարվածների մասին հայտարարելուց մոտ 30 րոպե առաջ։ Համակարգը սովորաբար հայտնաբերում է նման ազդանշաններ ռմբակոծությունների կամ խոշոր հրդեհների վայրերում։


Չնայած որոշ դեպքերում համակարգը կարող է հայտնաբերել արդյունաբերական արտանետումներ կամ անտառային հրդեհներ, վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆորդոյի տարածքում նման իրադարձություններ չեն հայտնաբերվել։