Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
Նա ողջունեց հրապարակում հավաքված մարդկաց և սկսեց իր հրապարակախոսությունը:
«Ով մինչև ժամը 18:00 չգա և ժողովրդից ներողություն չխնդիր, նա պատասխան է տալու»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անկախ պաշտոնից` հանցագործը, ով Էլ լինի նախագահից սկսած, վարչապետ, նախարար, ով յուրացնում է ժողովրդի իշխանությունը, պատասխան է տալու»,-ասաց նա և ավելացրեց, որ այս պայքարը իշխանության համար պայքար չէ, այլ սիրո պայքար է:
«Մեր ժողովրդին բաժան- բաժան են անում, նրանք ովքեր գողանում են ժողավրդի ձայնը` ինձնից սկսած Սերժով ,Լևոնով ,Ռոբերտով պիտի պատսախան տանք ձեր առջև»-հրապարակավ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:
«Սիրելի հայրենակիցներ, դուք պատրաստ եք երկարատև պայքարին , պատրաստ եք մինչև հաղթանակ, պատրաստ եք մինչև ազատ անկախ ամբողջական Հայաստան»,- նման հարցադրումով նա դիմեց մեր հայրենակիցներին, որոնք վանկարկումներով դրական պատսխան տվեցին:
Հովհաննիսյանը իր խոսքում բոլոր մեծ և շարքային կուսակցություններին կոչ արեց խտրականություն չդնել, քանի որ ըստ նրա կուսակցությունները դրոշները պետք է վայր դնեն և մնա մի ժողովուրդ:
Հովհաննիսյանը հեռացավ ըմդմիջման մինչև Ժամը 18:00-ը: Այդ ընթացքում նա կսպասի «Հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին: