ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այն կարծիքին չէ, որ ութ ընդդիմադիր պատգամավորները մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում խուճապ էր սկսվել, քանի որ Գևորգ Կոստանյանի դեմ քվեարկած պատգամավորները երեքն էին, բայց ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները հայտարարում էին, որ իրենք դեմ են քվեարկել:
«Ես կարծում եմ, որ ելույթների ժամանակ հիմնականում իշխանություններին քննադատում էին, զազրախոսում էին, բայց քվեարկության ժամանակ առաջնորդվել են անձի ընտրությամբ: Սա ավելի շատ անձի ընտրության հետ է կապված, ես այդ քայլում քաղաքական բան չեմ տեսնում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու՞ են բոլոր ութ պատգամավորներն ասում, որ իրենք դեմ են քվերակել Գևոր Կոեստանյանին:
«Փաստացի, եթե դեմ քվեարկեին, ութ դեմ կունենայինք, ըստ երևույթին վերաբերմունք են ունեցել անձի նկատամամբ: Այլ բան է, որ իշխանությանը ոչ են ասում, այլ բան է, որ անձի հետ կապված հավատ կամ վերաբերմունք են ունենում: Մեզանում ձևավորված է, որ ընդդիմություն նշանակում է` ոչ: Աշխարհում ընդունված է, որ այն ինչը ընդունելի է, ուրեմն լինում է նաև համագործակցություն, մեզանում եթե ընդդիությունը ոչ չի ասում, ուրեմն դառնում է դավաճան»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ երեք դեմ քվեարկողների մեջ լինեն նաև ՀՀԿ-ից, Գալուստ Սահակյանն ասաց. «Ոչ, այլ խմբակցություններից հնարավոր է, բայց ՀՀԿ-ից ոչ, քանի որ մեզանում ընդունված կարգ կա, եթե իրարամերժ տեսակետ ունի, դրա մասին ես առանձին տեղեկանում եմ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ երեք քվեարկողներն են Ռուբեն Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը և Արամ Մանուկյանը:
«Արամ Մանուկյանը շատ «ջերմ» խոսեց իշխանության մասին, հավանաբար ինքն է այդ «ջերմությամբ» քվեարկել»,-ասաց Գ. Սահակյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե «լղոզված» չե՞ք համարում ընդդիմության այս պահվածքը, ՀՀ խմբակցության ղեկավարն ասաց.
«Ես կարծում եմ, որ շատ հարվածել չի կարելի ընդդիմությանը, որովհետև տեղաշարժի հնարավորություն պետք է ունենա, իսկ ձևավորվել, մեր պետությանն անհրաժեշտ է, իհարկե կուսակցության նկատառումներով, որ նայենք, ցանկացած կուսակցություն մտածում է մյուսը ոչնչանա, բայց մենք այդ կարծիքին չենք, ավելի շատ պետության մասին պետք է մտածենք: Հետո պետք է փոխենք, ոչ թե ընդդիմություն պետք է ասենք, այլ քաղաքական փոքրամասնություն»:
Վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ավելացրեց, որ նրանց փոխարեն նորերը կառաջանան, հաստատ ընդդիմության դաշտն ազատ չի մնա: