Օրերս հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 19-ին Սումգայիթում դաժանորեն ծեծի է ենթարկվել և այնուհետև սպանվել ադրբեջանցի զինվոր Թուրալ Վաղիֆօղլու Աբդուլաևը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ հղում կատարելով Սումգայիթ քաղաքի ոստիկանության վարչությանը, զինվորի նկատմամբ բռնությունը իրականացրել են նրա զինակիցներ Էլվին Մանսուրովը և Վասիֆ Գասանովը: Աբդուլաևը ծանր վնասվածքներով տեղափոխվել է պաշտպանության նախարարության հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Մանսուրովը և Գասանովը ձերբակալվել են:
Այսօր մեկ այլ դեպք է արձանագրվել ադրբեջանական բանակում: Շամքիրի ռազմական միավորումներից մեկում 19 ամյա զինվոր Նադիր Շաբանովը կրակել է ինքն իրեն իր իսկ տրավմատիկ հրացանով: Վիրավոր զինվորը տեղափոխվել է հիվանդանոց: