ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ նախագահի առաջարկով ԱԺ ներկայացրած համաներման առաջարկի քվերակությունը տեղի կունենա վաղը:

«Նախագիծը վերջնական տեքստի բերելու նպատակով, առաջարկում է քվեարկությունը հետաձգել մինչև վաղը»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարն առաջարկեց ԱԺ պատգամավորներին այսօր առաջարկություններով հանդես գալ, իսկ վաղն արդեն անցնել քվեարկության:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսօր կլսեն բոլոր առաջարկությունները, կքննարկեն, իսկ վաղը կքվեարկեն: