Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ մոտեցան ինձ և ասացին՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

«Ես հասկացա, որ ժամանակը եկել է։ Աշխարհն ու Մերձավոր Արևելքը իրական հաղթողներն են։ Երկու ազգերն էլ իրենց ապագայում ունեն մեծ ՍԵՐ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ։ Նրանք այնքան շատ բան ունեն շահելու և այնքան շատ բան կորցնելու, եթե շեղվեն ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ճանապարհից։ Իսրայելի և Իրանի ապագան անսահմանափակ է և լի է մեծ հույսով։ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ», - նշել է Թրամփը։