Հաջորդ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայից, Եվրոպայի լիգայից եւ Կոնֆերենցիաների լիգայից կստանա 4,4 միլիարդ եվրո եկամուտ, հաղորդում է կազմակերպության կայքը։ Անցած մրցաշրջանի համեմատ աճ չի գրանցվի։
Մրցումների անցկացման կազմակերպչական եւ վարչական ծախսերը կկազմի 387 միլիոն եվրո։
Ծախսերից եւ եվրագավաթային մրցաշարերի որակավորման փուլերի մասնակիցներին վճարումներից հետո մնացած 3,548 միլիարդ եվրոյից 231 միլիոն եվրո կուղղվի եվրոպական ֆուտբոլի զարգացմանը։
3,317 միլիարդ եվրոն բաժին կհասնի երեք եվրագավաթային մրցաշարերի հիմնական փուլերի մասնակիցներին։
Չեմպիոնների լիգայի եւ Սուպերգավաթի մրցանակային գումարը կկազմի 2,437 միլիարդ եվրո, Եվրոպայի լիգայինը՝ 565 միլիոն եվրո, Կոնֆերենցիաների լիգայինը՝ 285 միլիոն եվրո։