Հունիսի 25-ին Երևանում օրվա մեծ մասը սպասվում է արևային եղանակ: Երեկոյան հնարավոր է կարճատև անձրև: Քամու ուժգնությունը 10-12մ/վրկ: Այս մասին տեղեկացնում է meteo-tv.am կայքը:
Օդի ջերմատիճանը Երևանում՝
գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +28+30, երեկոյան՝+20+22:
Հանրապետության տարածքում հունիսի 25-ին եղանակը տարբեր նկարագրերով հանդես կգա. արևմտյան շրջաններում՝ Շիրակում, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում էական տեղումներ չեն սպասվում, միայն երեկոյան հնարավոր է կարճատև անձրև: Արևելյան շրջաններում և գիշերը, և ցերեկը կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ: Հնարավոր է անձրև, տեղ-տեղ կարկուտ: Քամին՝ 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում ցերեկը մի փոքր կնվազի:
Գիշեր Ցերեկ
Շիրակ +7 +25
Կոտայք +7 +25
Գեղարքունիք +7 +25
Լոռի +9 +27
Տավուշ +12 +29
Արագածոտն լեռներ +7 +25
Արագոծոտն նախալեռն. +13 +28
Արարատ +15 +30
Արմավիր +15 +30
Վայոց ձոր լեռներ +7 +25
Վայոց ձոր նախալեռն. +15 +30
Սյունիքի հովիտներ +16 +30
Սյունիքի նախալեռներ +10 +26
Տաթև +15 +26
Արցախ +15 +26
Ջավախք +10 +27