Քաղաքապետարանը կայացրել է բացառապես անառակ որոշում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սայաթ-Նովա 10 և 12 շենքերի բակի շինթույլտվությանը, նման հայտարարություն արեց իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը:
«Վաճառել է մի շինություն, որն իրենցը չի էլ եղել: Դա անհատներն են կառուցել», - նշեց նա, հավելելով, որ կաթսայատունը եղել է ընդամենը 80քմ, որը թույլտվության մեջ մեծացված է:
«Այն հեռանկարային ծրագիր է, փակվում է փողոցը, ավտոտնակները մուտքը, երեխաների խաղահրապարակը», - պարզաբանեց նա:
Իրավապաշտպանը նշեց, որ թույլտվության մեջ նշված է, որ շենք կարողանում է մեքենաներ մտնել անարգել, ինչը նրա խոսքերով, սխալ է, քանի որ այդ շենք նույնիսկ մեկ բեռնատար չի կարողանում մտնել, իսկ մարդատարի դեպքում՝ մարդիկ պետք է հենվեն պատերին, որ չխանգարեն:
Նրա խոսքերով, քաղաքապետարանն այստեղ այլ նպատակ ունի: «Քաղաքապետարանի «խելոքները» կարողացել են հասկանալ, որ այդտեղ կարող են ծառեր կտրել, տաղավարներ քանդել, որպեսզի ճանապարհը բացվի: Իսկ թե ինչ կլինի բնակիչների հետ իրենց չի հուզում», - նշեց նա:
Ս. Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 20-ի կասեցման որոշման հետ մեկտեղ քաղաքապետարանը հայտարարել է, որ քննարկում կանցկացնի բնակիչների հետ, սակայն նրա խոսքերով այս քան ամիսներ անց ոչ մի շարժ չի նկատվում: