Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը երկարաձգեց համագործակցությունը բրազիլական «Սանթոսի» հետ։ 33-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025 դեկտեմբեր երկարաձգման հնարավորությամբ։

Նեյմարն այս տարվա հունվարին է վերադարձել «Սանթոս»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Բրազիլիայի առաջնության 12 տուրից հետո «Սանթոսը» 11 միավորով 15-րդն է։