ԱՄՆ Հարավային Կարոլինայի նահանգի լողափին երեքշաբթի երեկոյան կայծակի հարվածից տուժել է քսան մարդ, հաղորդել է NBC News-ը:

Տասներկու երեխա եւ վեց մեծահասակ տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, իսկ երկու մարդ ինքնուրույն է հեռացել Մյուրեյ լճի մոտ գտնվող լողափից կայծակի հարվածից հետո, հայտնել է Լեքսինգտոն օկրուգի մամուլի քարտուղար Վանեսա Դիասը:


Դիասը նշել է, որ պացիենտների տարիքը, ինչպես նաեւ նրանց վնասվածքների աստիճանը, առայժմ հայտնի չեն։ Վնասվածքներն անվտանգ են կյանքի համար։

Դիասի խոսքով՝ կայծակը հարվածել է այն օրը, երբ «շատ շոգ էր եւ արեւոտ», թեեւ այդ շրջանում իսկապես ամպրոպի ամպ էր անցել։ «Անձրեւ կամ նման այլ բան չէր եղել։ Պարզապես պատահական ամպրոպային ամպ էր, որն անցել էր կողքով»,- ասել է նա։