Կալիֆորնիայի հարավային շրջանի դատախազությունը հայտնել է, որ  խոշոր խարդախության դեպք է բացահայտվել, որին մասնակցել են ամերիկահայեր և Ռուսաստանի, ինչպես նաև Ղազախստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:

Այս խարդախության հետ կապված բացվել է չորս քրեական գործ, որում ընդհանուր առմամբ ներքաշված է 55 մարդ, որից 22-ը ձերբակալվել են Լոս-Անջելեսում, Սան Դիեգոյում, Լաս Վեգասում և Մերիլենդ նահանգում, իսկ 33-ը փախուստի մեջ են: 21-ը արդեն լքել է պետությունը: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Անցած շաբաթվա վերջում իշխանությունները 12 հետախուզում են իրականացրել,որի ընթացքում բռնագրավվել է 13 հազար դոլար կանխիկ դրամ, չորս ատրճանակ, որոնցից երեքը գրանցված չեն:

Առաջին դեպքը վերաբերվում է խարդախության, որի մասնակիցները  երկու հազարից ավել մարդկանցից գողացել են անձնական տվյալներ և նրանց անունից ԱՄՆ հարկային վարչությունից պահանջել են վերադարձնել այդ մարդկանց կողմից 17 մլն դոլարից ավել հարկային վճարումները: Հարկայինները մերժել են դիմումների մի մասը և վերջնական արդյունքում խարդախներին տրամադրել են 7 մլն դոլար: Երբեմն հարկերը վերադարձվել են անգամ մահացածներին: Այս գործով մեղադրվում է 29 մարդ:

Դատախազությունը այս մեղադրվող խմբի ղեկավարներ է համարում Լոս Անջելեսի բնակիչ 32 ամյա Արթուր Գրիգորյանն, 30 ամյա Էռնեստ Սոլոյանին և 34 ամյա Հովհաննես Հարությունյանին: Առաջին գործում հանդես է գալիս Քոռ, Մո, Պոնչ, Պոնչիկ, երկրորդը՝ Հովա, Օձ, Անակոնդա և Կոբրա:

Երկրորդ գործով մեղադրվում է երեք մարդ, որոնք մեղադրվում են նրանում, որ հարկային ծառայություն են ուղարկել 400 կեղծ հարկային արձանագրություններ այն մարդկանց անունով, որոնց անձնական տվյալները նրանք գողացել են:

Երրորդ գործը վերաբերվում է ութ մարդուց կազմված խմբի, որի ղեկավարներն են Հովակիմ Սողոմոնյանը և 39 ամյա Հարութ Գևորգյանը: Նրանք գտել են Wells Fargo հարուստ հաճախորդների անունները և անձնական տվյալները, այնուհետև այդ մարդկանց անունից բանկում հայտնվել են հատուկ պատրաստված ինքնակոչներ և պահանջել են, որ իրենց հաշվից գումար փոխանցվի ոսկու առևտրով զբաղվող ոմն անձնավորության: Արդյունքում խարդախները այսպիսով ցանկացել են ստանալ 3 մլն դոլարից ավելի, սակայն իրականում ստացել են 551 հազար դոլար:

Չորրորդ գործով անցնում է 18 մարդ 35 ամյա Կարեն Գալստյանի և 32 ամյա Վահագ Ստեփանյանի գլխավորությամբ: Նրանք մեղադրվում են առանց մարման չեքերի ստորագրման և այդպիսով Bank of America-ից մոտ 600 հազար դոլար առևանգման մեջ: