Ինչպես ասում է նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում գործում է հեռախոսային արդարադատություն: ՀՀ արդարադատությունն սպանվել է. Որոշումները հասնում են ցինիզմի, աշախատում են միտումնավոր ու պատվերված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այպսիսի հայտարարություն արեց Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով ներկայացնում էր վարչական դատարանի կողմից խմբակցության ներկայացրած «Տրանսպորտի թանկացման փաթեթր անօրինականության» մասին հայցի մերժումը: Սաֆարյանը վստահ է, որ նախագահ Սարգսյանը զանգել և հրահանգել է Արծրուն Միրզոյանին նման որոշում իրականացնել:

«Առաջին անգամ մերժում ստանալուց հետո շտկումներ արեցինք և ուղարկեցինք նորից: Սակայն երբ երկրորդ անգամ այդ զավեշտալի ստացանք որոշումը, շոկի մեջ էինք:

Վարչական դատարանը գրել էր` «ճիշտ է` գրել եք խմբակցության անունից, բայց երկու ընկալումներ ունեմ` Անահիտ Բախշյանը բոլորի՞ անունից է ներկայացրել, թե՞ միայն իր: Երկրորդ` Քանի որ օրենքը չի ասում, որ խմբակցությունն իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, հետևաբար պետք է տուրք մուծեք: Իսկ հետո պետք է տարանջատեք տրոլեյբուսը մյուս երթուղային տաքսիներից…» Սրանց գումարած դատավորը ֆուկ է անում տուրքի մասին կետը, փոխարենը գրում` ինչ շահով եք առաջնորդվում: Ուզում է ասել` ո՞րն է ձեր շահը, հետո ինչ, որ խախտում է եղել, ձեզ ի՞նչ, ինչի՞ եք մռմռում: Ու ես այստեղ հիշում եմ Վովա Գասպարյանի խոսքերը` դուք գողակա՞ն եք Արծրուն Միրզոյան, թե՞ դատավոր»,- իր խոսքում նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը համոզված է, որ եկեղեցին, արդարադատությունը և կրթությունը ծառայում են ՀՀԿ-ին: «Միայն մեկ կուսակցության շահերն են ներկայացնում: Իսկ երբ մտնենք անկանխիկ վճարման համակարգ, կհասկանանք` ով ինչ ախորժակ ունի»,- հավելեց Բախշյանը:

Ստյոպա Սաֆարյանը նաև հայտնեց, որ իրենց դիմումը ներկայացնելիս նյութին կից ներկայացրել են նաև բաում այլ փաստաթղթեր: «Մենք այնքան թուղթ ենք հետը կցել… «Բարև Երևանի» վկայականների պատճեններ, որպեսզի դատավորը հավատա, որ խմբակցության անդամներ ենք, կցել ենք նաև անձնագրի պատճեններ, վկայագրեր»,- նշեց Սաֆարյանն` ավելացնելով, որ դատավորի կողմից ավելի տղամարդավարի քայլ կլիներ, եթե ասեր Սերժ Սարգսյանը զանգել, կարգադրել է, քան թե նման անամոթ որոշում կայացներ: