Երկրների միջև օդային երթևեկությունն ընդհատվել էր հունիսի 13-ին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինքնաթիռը Մաշհադից թռիչք է կատարել տեղական ժամանակով ժամը 06:50-ին։ Թռիչքը տևել է 4 ժամ 12 րոպե։


Այսօր Ռոսավիացիան հայտարարել է ռուսական ավիաընկերությունների համար Իրաքի, Իրանի և Հորդանանի օդային տարածքում թռիչքների արգելքի վերացման մասին։