Հուլիսի 1-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29։


Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,

Տավուշում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+29,

Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+31,

Արմավիրում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24։