Սայաթ-Նովա 12 շենքի լիազոր Անաիդա Հովսեփյանն իրենց շենքի կաթսայատան խնդիրը բազմիցս բարձրաձայնել է, սակայն արձագանք չի ստացել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, նա հավելեց, որ մի օր «սյուպրիզ» ստացան՝ իմանալով, որ այն վաճառվել է:
«Տարածքում շարժվելու տեղ չկա, նույնիսկ մեքենաները չեն կարողանում անցնել», - նշեց նա:
Բնակչի խոսքերով, նա բազմիցս տեսնում է, թե ինչպես է քաղաքապետ Տարոն Մարգարյանը գեղեցկացնում և կանաչապատում այլ տարածքները: «Ստացվում է, որ մեր բակը սև ցուցակի մեջ է: Տարոն Մարգարյանը խոստացել է բնակիչներից վերադարձնել իրենց բակերը: Մենք դա չենք տեսնում», - նշեց նա:
Նա նշեց, որ իրենք սպասում են քաղաքապետի վերջնական որոշմանը, միաժամանակ հավելելով, որ իրենց շատ է օգնել ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: