ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքին, թե Մայր Աթոռը պետք է տեղափոխել Հայաստանից:
«Փաստորեն սերժականները (մեջբերված անձը ՀՀԿ նախկին պատգամավոր է) հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր:
Առանց շատ խորանալու ուզում եմ ասել, որ, ո՛չ, հարգելի՛ սերժականներ, Մայր Աթոռը չի տեղափոխվելու այլ երկիր: Մայր Աթոռը մաքրվելու է ձեր կամակատարներից ու մնալու է Հայաստանի Հանրապետությունում:
Գուցե Կտրիճ Ներսիսյանը ու ձեր հայրենիքը Հայաստանը չեն, բայց եկեղեցու հայրենիքը հաստատ Հայաստանն է:
Եկեղեցու պաշտպաններիս տեսեք: Աստված հեռու պահի եկեղեցին ձեր նման պաշտպաններից»,- գրել է Ռուբինյանը: