Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերի առաջնորդները կժամանեն Հայաստան՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով թեմական խորհրդակցական հավաք իրականացնելու համար:
Մեզ հայտնի դարձավ, որ սփյուռքում մեծ հեղինակություն վայելող թեմական առաջնորդները՝ այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմի առաջնորդը, հույս ունեն բանակցություններ վարել և իրենց ազդեցությունն օգտագործելով փորձել կարգավորել Նիկոլ Փաշինյան- Եկեղեցի հակամարտությունը:
Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայտարարել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն իր խորհրդակցությունները պիտի շարունակի նաև Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդություններից առաջը առնել և հանդարտ մթնոլորտի մեջ հարցերը լուծել: