Հայաստանում 60 Մբիթ/վ և ավելի բարձր արագությամբ ինտերնետի ամսական փաթեթի արժեքը 20,8 դոլար է։ Այս մասին հայտնում է աշխարհում կյանքի արժեքի և որակի վերաբերյալ տվյալների խոշորագույն բազան՝ Numbeo-ն։

Վրաստանում նմանատիպ ինտերնետ-փաթեթը կարելի է գնել 16,9 դոլարով, իսկ Ադրբեջանում՝ 15,1 դոլարով։

Աշխարհում ամենաէժան ինտերնետն Ուկրաինայում է (6,1 դոլար), իսկ ամենաթանկը՝ Պապուա-Նոր Գվինեայում (211,2 դոլար)։