ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում ընդմիջումից հետո վերսկսել են բանակցությունները։ Այս մասին հայտնել է TASS-ի աղբյուրը։
Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների պատվիրակությունների ներկայությամբ։ Կողմերը նախկինում ունեցել էին մոտ երկու ժամ տևողությամբ բանակցությունների մեկ փուլ, ապա Ալիևն ու Փաշինյանը ունեցել են մոտ 20 րոպե տևողությամբ դեմ առ դեմ հանդիպում։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն տարեվերջին ստորագրելու նպատակով։