Apple Music-ը հրապարակել է 500 լավագույն երգերի ցանկը՝ հոսքային ծառայության 10-ամյակի պատվին: Ինչպես փոխանցում է PeopleTalk-ը, վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է Էդ Շիրանի Shape of You երգը։

Երգը թողարկվել է դեռևս 2017 թվականին և դարձել է աշխարհում ամենաշատ լսվողը՝ առնվազն մեկ երկրում ավելի քան 1000 օր պահպանելով «Top Songs» չարթի առաջին հորիզոնականը։ Թողարկումից հետո կոմպոզիցիան առաջին իսկ օրը գերազանցել է փոփ երաժշտության կատեգորիայում աշխարհում ամենաշատ լսումների ռեկորդը։


Երկրորդ տեղում է The Weeknd-ի Blinding Lights երգը, իսկ երրորդում՝ Drake-ի God's Plan-ը։ Չորրորդ և հինգերորդ տեղերում են Post Malone-ի Sunflower-ը և Rockstar երգը։ Լավագույն տասնյակը լրացնում են Drake-ի One Dance-ը, Travis Scott-ի Sicko Mode-ը, Ed Sheeran-ի Perfect-ը, Chris Brown-ի No Guidance-ը և Billie Eilish-ի Bad Guy-ը։