Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ՄԼՍ-ի ռեկորդ է սահմանել։
Նա հյուսիսամերիկյան լիգայի պատմության մեջ առաջինն է, ում հաջողվում է չորս խաղում անդընդմեջ դառնալ դուբլի հեղինակ։ Մեսին նախորդ չորս խաղում նաեւ 7 գոլային փոխանցում է կատարել։
Այս տարվա մայիսի 25-ից սկսած Մեսին երկու գոլ եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կլյոբ դե Ֆուտ Մոնրեալի» (4:1) դեմ խաղում, երկուական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել «Քոլամբուս Քրյուի» (5:1) դեմ խաղում, նույն «Կլյոբ դե Ֆուտ Մոնրեալի» դեմ երկրորդ խաղում (4:2) Մեսին 2+1 ցուցանիշ է գրանցել, «Նյու Ինգլենդ Ռեւոլյուշնին» (2:1) եւս երկու գոլ է խփել։