«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է նախատեսում Երևանի երթևեկության կարգի մեջ: Մասնավորաբար, կան խոսակցություններ, թե ուսումնական տարվա սկզբից այնպիսի կարգավորումներ են մտցվելու, որ սեփական մեքենաներով Երևանի կենտրոն մտնելը ձեռնտու չլինի և սահմանափակվի, ու մարդիկ առավելությունը տան հասարակական տրանսպորտին:
Մյուս տարածվող տեղեկությունը վերաբերում է նրան, որ քաղաքապետարանը որոշման նախագիծ է կազմում, որպեսզի «կարմիր գծերի» համար վճար գանձվի նաև էլեկտրամոբիլների համար, որոնք հիմա ազատված են այդ վճարից: Նշվում է, որ նպատակը մայրաքաղաքի, հատկապես կենտրոնական հատվածների բեռնաթափումն է:
«Փաստը» դիմեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, ով մեզ հետ զրույցում հերքեց թե՛ առաջին տեղեկությունը՝ կապված սեփական մեքենաներով երթևեկելու համար որոշակի սահմանափակումներ մտցնելու հետ, թե՛ էլեկտրամոբիլների համար «կարմիր գծերի» վճարի սահմանման մասին լուրերը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում