Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանին հարց է ուղղել նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ճի՞շտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո եք տանուլ տվել: Ո՞վ է տվել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»,- հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է.
«Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի, այդքան գումար չունեմ: Իսկ Ձեր ասածը կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երևակայությունն է: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք: Հաշվեք, որ ես Ձեզ չեմ պատասխանել»: