Լոնդոնի «Չելսին» նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը։ ԱՄՆ-ում անցկացված առաջնության եզրափակիչում իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին՝ երեք գոլն էլ խփելով առաջին խաղակեսում։
Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն։
Հանդիպմանը տրիբունայից հետեւում էր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ
«Չելսի» - ՊՍԺ՝ 3:0
Քոուլ Փալմեր, 22, 30, Ժոաո Պեդրո, 43
Հեռացում՝ Ժոաու Նեւեշ (ՊՍԺ), 86