Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր

Կոսովոյում անցկացվախ մրցաշարի եզրափակիչում Հայաստանի հավաքականը 58։65 հաշվով պարտվել է Կիպրոսի թիմին։

 

Տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում նվաճել էր բրոնզե մեդալներ։

Հայաստանի հավաքականը երրորդ տեղի համար խաղում 118։78 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: