Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու այս առևտրային հակամարտությունը պետք է ավարտվի», – ասել է Քլինգբեյլը Süddeutsche Zeitung թերթին։