Հուլիսի 14-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատեց 2025/2026 մրցաշրջանի ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը:
Գործկոմի որոշմամբ «Արարատի Արաքս» ակումբը ստացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք՝ մասնակից ակումբների քանակը հասցնելով 16-ի:
Հուլիսի 15-ին կանցկացվի 2025-2026 մրցաշրջանի Fastex Պրեմիեր լիգայի, Հայաստանի Առաջին խմբի առաջնության, նաև Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը, որի հիման վրա կկազմվեն մրցաշարերի խաղացանկերը: