Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 2:2 հաշվով ոչ ոքին Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում։ «Նոան» դուրս եկավ հաջորդ փուլ տանը տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։
«Ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին: Սա անչափ կարևոր հանդիպում էր մեզ համար: Գիտեինք, որ Պոդգորիցայում միայն եղանակը շոգ չէր լինելու, նաև թեժ մթնոլորտ էր մարզադաշտում։
Մենք շտապեցինք կարծել, որ հանդիպումը վաղ է ավարտվել և պատժվեցինք։ Ֆուտբոլում՝ հատկապես եվրագավաթներում, փոքր սխալների համար միանգամից պատժվում ես:
Ամենակարևորն այն է, որ անցանք երկրորդ փուլ»,- ասել է Սանդրո Պերկովիչը։
Որակավորման երկրորդ փուլում «Նոայի» մրցակիցը կլինի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»։