Նյու Յորքում կայծակը հարվածել է Համաշխարհային առևտրի կենտրոնին. հարվածը ֆիքսել է տեսախցիկը։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։
Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնը Միացյալ Նահանգների ամենաբարձր շենքն է։ Նրա բարձրությունը 541 մ է։
Նշվում է, որ Միացյալ Նահանգների տնտեսական մայրաքաղաքում կայծակը հազվագյուտ երևույթ է և տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ ջերմաստիճանը մոտենում է 32℃-ի։