Կիսապաշտպաններ Աղվան և Վլադիմիր Պապիկյանները, որոնք հանդես էին գալիս «ЛКС Лодзь» ֆուտբոլային ակումբում, վարձավճարով խաղալու են «Սպարտակ»-ի երիտասարդական հավաքականում:  Երկու խաղացողներն էլ հայկական երիտասարդական հավաքականի անդամներ են: Գրում է  Вести-ն:

19-ամյա Աղվանը այսօր մեկնում է Անթալիա, որտեղ պետք է միանա «Սպարտակ»-ի ռեզերվային խմբին: Իսկ 20-ամյա Վլադիմիրը վնասվածք է ստացել: Այժմ նա բուժզննում է անցնում: Եղբայրները «Սպարտակ»-ում վարձավճարով կխաղան մինչև այս տարվա ամառ: