ԵԽԽՎ-ում շատ ավելի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, քան Զարուհի Փոստանջյանի պահվածքբ է:Անդրադառնալով վերջինիս ելույթին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում, նման տեսակետ արտահայտեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Դա նախագահի ելույթն էր, որն ինձ մոտ հպարտություն առաջացրեց: Արժանապատիվ, ուժեղ և իմաստուն ղեկավարի ելույթ և կեցվածք: Իսկ Զարուհու փորձերը հավակնելու Հերոստրատի դափնիներին և փորձել այրելով տաճարներ սեփական անունը դարձնել այսօրվա կամ վաղվա լրահոսի թոփ տասնյակի մաս,կարծում եմ հաջողության կհասնի, սակայն դա ժամանակավոր էֆեկտ է», - նշեց նա:
Աշոտյանի խոսքերով, սյսօր Հայաստանում ընդդիմադիր դաշտի մտքի համակարգային ճգնաժամ կա, իսկ Զարուհու ելույթը այդ ճգնաժամի հայելին էր:
«Ես շատ ուրախ եմ, որ Զարուհի Փոստանջյանին այսքանից հետո դեռ փորձում են պաշտպանել, քանի որ Հայաստանում բազմակարծությունն իր բոլոր այլանդակ դրսևորումներով դեռ գոյություն ունի: Հայաստանն ունիկալ երկիր է: Այստեղի քաղաքական անհամաձայնությունը հասցնել Ստրասբուրգ: Ես ապշած եմ Հայաստանի հարցերը Հայաստանից դուրս բարձրաձայնելու, Հայաստանի վրա «գրելու» այդ քաղաքականությունից», - նշեց նա