Իսրայելի զինվորական պաշտոնյան չորեքշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղակայված որոշ զորքեր պետք է վերատեղակայվեն Սիրիայի հետ սահմանային գոտի, որտեղ Իսրայելը հարձակում է սկսել՝ նշելով, որ պաշտպանում է դրուզ փոքրամասնությանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Զինվորական պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ զինվորներից ոմանք «պատրաստվում են Գազայի հատվածից տեղակայվել Սիրիայի հետ մեր հյուսիսային սահման»։
Իսրայելական զորքերը չորեքշաբթի փորձել են վերահսկողություն սահմանել ամբոխի նկատմամբ և կանխել դրուզների Սիրիայի սահմանի հատումը դրուզներով բնակեցված տարածքում տեղի ունեցած կոտորածից հետո։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարին հայտարարել էր, որ Սիրիայի հարավը պետք է լիովին ապառազմականացվի, և որ Իսրայելը չի հանդուրժի Դամասկոսի նոր կառավարության ներկայությունն իր տարածքի մոտ։