Արշակունյաց պողոտան Իսակով պողոտային միացնող ճանապարհի կառուցումը մեր առաջնահերթությունների ցանկում է, բոլոր այդ հարցերը կարգավորվում են միջազգային մեր պայմանագրերով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 18–ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Անդրադառնալով դիտարկմանը, որ ահազանգեր կան, որ այդ հատվածում տներ ունեցողներին քաղաքապետարանի առաջարկած գումարը փոքր է եւ մարդիկ չեն կարողանալու դրանով տուն ձեռք բերել, Ավինյանն ասաց. «Իրականում փոխհատուցման չափը հիմնականում նույնիսկ շուկայական գինը գերազանցում է։ Այսինքն ամեն մարդ իր ունեցած գույքի համար շուկայական գնից էականորեն ավել գումար է ստանում»։