Վաշինգտոնը պետք է կրճատի զենքի մատակարարումները այլ երկրներին, քանի որ ԱՄՆ զինանոցները սպառվել են, և հրթիռային պաշարները կբավականացնեն միայն ութ օր պատերազմի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, թոշակի անցած գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգորը։
«Ամերիկան պետք է դադարեցնի զենք ուղարկել արտասահման։ Շատ հուսալի աղբյուրներ ինձ ասում են, որ մեր պաշտպանական և հարձակողական հրթիռների զինանոցը կբավականացնի մոտ ութ օր։ Սա նշանակում է, որ մենք կկարողանանք ութ օր կռվել, իսկ հետո ստիպված կլինենք դիմել միջուկային զենքի», - գրել է նա իր X էջում։
ՄաքԳրեգորը կասկածում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնում են այս մասին։ «Նա պետք է տեղեկացված լինի մեր պաշարների իրական վիճակի մասին», - նշել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականը։