ԱԺ-ում հարց ու պատասխանների ժամին իր հարցն հնչեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը:
«ՀՀ նախագահը խոստացել էր աշխատավրձերի մոտ հարյուր տոկոս բարձրացում, պարզ է, թե ինչ դրական ազդեցություն դա կունենա: Սակայն մեկ ամիս հետո իրավիճակը փոխվում է, ո՞րն է պատճառը: Ինչու՞ նախագահի և կառավարության խոստումներն իրար չեն համընկնում», - հարցրեց նա՝մեջբերելով նախագահի խոսքերը::

Նրա հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը:
«Ընդհանուր պետական համակարգում այս փոփոխությունը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Այդ փաթեթը հաստատվել է հինգշաբթի օրը կառավարության նիստում», - նշեց նա, հավելելով, որ հունվարի մեկից կա աշխատավարձերի բարձրացում, իսկ հիմնական մասը հուլիսի մեկից:
«Դա համահունչ է նախագահի ասած ժամկետներին: Հնչեցված թվերն ամբողջովին համապատասխանում են դրան», - եզրափակեց նա: