ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է աջակցություն ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող աֆղան փախստականներին, որոնց երկրի իշխանությունները կարող են արտաքսել իրենց հայրենիք, որը 2021 թվականից գտնվում է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ: Թրամփը այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում:

«Ես այսուհետ կփորձեմ փրկել նրանց», – գրել է նա։