Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։
«Իհարկե, ինչպես ասացի (օբյեկտները ոչնչացվեցին), և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – ընդգծել է Թրամփը։
Բացի այդ, նախագահը խստորեն քննադատել է CNN հեռուստաընկերությանը, որը սկզբում կասկածի տակ էր դրել գործողության արդյունքների վերաբերյալ իր տեղեկատվությունը։
MSDNC հեռուստաալիքը նույնպես քննադատության է արժանացել Սպիտակ տան ղեկավարից։
«Կեղծ լուրերի CNN-ը պետք է անհապաղ ազատի իր ստախոս «թղթակցին» և ներողություն խնդրի ինձնից և այն հրաշալի օդաչուներից, որոնք «ոչնչացրել» են Իրանի միջուկային օբյեկտները։ CNN-ը այն հեռուստաալիքն է, որը շատ է կորցնում վարկանիշը, ինչպես նաև MSDNC-ն», – գրել է Թրամփը։