ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ու պատասխանների ժամին իր հարցն ուղղեց ՀՀ կառավարությանն, անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրին և կարմիր գծանշումներին:
«Մասնավորին նվիրաբերվում է լավ բիզնես, և յոթանասուն տոկոս եկամուտ է ապահովվում, մյուս դեպքում, չկան անհրաժեշտ միջոցներ և պետք է ուղեվարձը բարձրանա: Արդյո՞ք սրանք չեն հակասում իրար: Կոնկրետ հարց, եթե մի դեպքում կա այդքան շահույթ, ապա չի՞ կարելի սա ուղղել պետություն՝ պետական հիմնարկություն հիմնելով»,- հարցրեց նա:
ԲՀԿ պատգամավորի հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով նշեց, որ դա Տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է:
«Եթե այնտեղ մի քաղցր բլիթ կա և կառավարությունը փորձի գնալ դա վերցնել, ճիշտ չէ: Ավելի մեծ խնդիրներ տրվում են Տեղական ինքնակառավարման մարմինններին: Իսկ ձեր հարցին թե ինչու յոթանասուն-երեսուն, կառավարությունը չի կարող պատասխանել, քանի որ սա համայքային խնդիր է», - նշեց նա:
Ի պատասխան սրան Ուրիխանյանը նշեց, որ գիտեր, որ այսպիսի պատասխան է տրվելու և տվեց իր «անակնկալ» երկրորդ հարցը: «Կանգառն արգելված է գրությունը հանվեց և դրա փոխարեն կարմիր գծանշում արվեց»:
Սրան ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց, որ իրենք իրավասու չեն այս հարցեին պատասխան տալ: